Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն (տեսանյութ)
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կինը՝ իրավաբան Տաթև Մատինյանը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։
Տաթև Մատինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը շուտով կսկսի իր գործունեությունը՝ նպաստելով ներդրումային միջավայրի խրախուսմանը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը»,– գրել է Մատինյանն ու կից նաև տեսանյութ տեղադրել։