Պետքարտուղարությունը հերքում է՝ Իրանի հետ համաձայնագրեր չկան
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի վերաբերյալ ինչ-որ ժամանակավոր համաձայնության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Այս թեմայով հաղորդագրությունների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը, այդ թվում՝ ինչ-որ միջանկյալ գործարքի մասին տեղեկությունները», - ասել է նա: