Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով Երասխում վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա, այլ օբյեկտ․ ՊՆ (լուսանկարներ)
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ադրեջանական ագրեսիայից վնասված ավտոմեքենայից ու օբյեկտից լուսանկարներ հրապարակել․
«Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։