Պատերազմի սկզբում Արևմուտքը Ուկրաինային խորհուրդ տվեց որքան հնարավոր է շատ ռուս զինվորների սպանել. Ռեզնիկով
Պատերազմի սկզբում Արևմուտքը Ուկրաինային խորհուրդ տվեց խրամատներ փորել և որքան հնարավոր է շատ ռուս զինվորների սպանել, նշել է Ռեզնիկովը՝ Foreign Affairs ամերիկյան հրատարակությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ սկզբում արևմտյան առաջին օգնությունը խիստ սահմանափակ էր։
«Մենք հարցրինք՝ կարո՞ղ ենք Stinger ստանալ։ Մեզ ասացին. «Ոչ, խրամատներ փորեք և որքան հնարավոր է շատ ռուս զինվոր սպանեք, քանի դեռ ուշ չէ»: Մարդիկ կարծում էին, որ մեր հաղթանակն անհնար է»,- կիսվել է նախարարը։