Իշխան Սաղաթելյանը քաղաքական դաշտում այլևս գոյություն չունի, անգամ Ռոբերտ Քոչարյանը նրա հետ չի ուզում շփվել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեղք է համարում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի մասով որևէ վատ բան ասել: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում:
Սիմոնյանը վստահ է, որ Սաղաթելյանին նրա ընդդիմադիր գործընկերներն ուզում են «ձորը նետել»:
«Կարծում եմ՝ Սաղաթելյանը քաղաքական դաշտում այլևս գոյություն չունի: Նրա գործընկերները հազիվ առաջ են բրդում՝ մինչև վերջ իրեն սպառելու համար, ինքն էլ ուրախ-ուրախ, դեմքի հպարտ արտահայտությունով գնում, իրեն ձորից գցում է, թող գնա անի»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա տեղեկություններ ունի, որ անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրա հետ չի ուզում շփվել:
«Իրենց գործն է, թող ինչ ուզում են՝ անեն»,- ասաց Սիմոնյանը:
Նա հավատացնում է, որ իրենց քաղաքական ուժը չի քննարկում ընդդիմությանը, ու իրենց հիմքը ժողովուրդն է:
«Քանի դեռ ժողովուրդը հասկանում է՝ մենք հանգիստ ենք»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ իշխանությունն է ընդդիմությանն այդ ազատությունը տվել: