Գեղարքունիքում պտտահողմ է եղել. տեղացել է խոշոր կարկուտ (լուսանկարներ)
Գեղարքունիքում այսօր ուժեղ կարկուտ է տեղացել, որն ուղեկցվել է ուժեղ քամիով։ Անգամ պտտահողմ է եղել։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Սուրենյանը գրառմանը կից նաև լուսանկարներ է հրապարակել։

