Ռուսաստանը բավարար չափով քաղաքական լծակներ չի կիրառում՝ Լաչինի միջանցքի հարցը լուծելու համար. ԱԺ նախագահ (տեսանյութ)
Ռուսական կողմը նոյեմբերի 9-ի շրջանակում ունի պարտավորություններ, օրինակ, Լաչինի միջանցքի անխափան գործունեությունն ապահովելու, ինչը չի կատարվում: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Արդյոք քաղաքական լծակներ կա՞ն, որ պետք է օգտագործվեն, այո՛, կան, արդյոք ես գնահատո՞ւմ եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում, այո՛, ես այդպես եմ համարում. կարելի է ավելի շատ քաղաքական լծակներ կիրառել, որ հարցը լուծվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում