Մայիսին համացանցում Պրիգոժինի անունն ավելի շատ է որոնվել, քան Պուտինինը
Մայիսին ռուսները երկու անգամ ավելի հաճախ են որոնել տեղեկություններ Վագներ մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի մասին, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:
Այս մասին է վկայում Google Trends-ի և Yandex Wordstat-ի որոնման հարցումների վիճակագրությունը։
Ըստ Google Trends-ի՝ Պրիգոժինի նկատմամբ հետաքրքրության աճը սկսվել է մայիսի սկզբին և ամսվա վերջին հասել պատմական առավելագույնին: