Հարցս շատ կարևոր է. ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին հուզում է պանրի, հավկիթի ու մսի որակը (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանն իր «շատ կարևոր» հարցն ուղղեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Համենայնդեպս նա իր տեքստն այդպես սկսեց. «Հարցս շատ կարևոր է»։
Նա չգիտի, թե ինչ որակի պանիր, հավկիթ ու միս է օգտագործում:
«Ստուգո՞ւմ եք, թե ինչ որակի պանիր է վաճառվում։ Մեխանիզմներ ունե՞նք վերահսկելու»,-հարցրեց նա Քերոբյանին:
Նազարյանն ուսումնասիրել, հետաքննել, տեղեկացել ու վերլուծել էր, թե որ թվականներին և որքանով է աճել «քիմիական պրեպարատների» քանակն ու ինչ վնասներ է հասցրել:
«Մենք էս ոլորտը բաց ենք թողել»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում