Չաուշի փողոցի վթարի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի․ նրանց վիճակը միջին ծանրության է
Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել:
Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։