Ինչո՞ւ եք քնում-քնում ու սենց կարևոր հարցերը վերջին օրը ներկայացնում. Արթուր Խաչատրյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է՝ ինչու են կարևոր նախագծերը վերջին պահին բերվում Ազգային ժողով: Նա դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հարցրեց, թե ինչու են քնում-քնում ու կարևոր հարցերը ներկայացնում միայն Աժ նստաշրջանի վերջին օրը:
«Երբ բյուջեի կատարողականն էր քննարկվում, ես վարչապետի աշխատակազմի ղեկավարին այս հարցն ուղղեցի՝ ինչո՞վ է պայմանավորված կարևորագույն օրենքները հատուկ ընթացակարգով ներկայացնելու հարցը: Անկեղծ պարզաբանումն այն էր, որ դրանք ներքին պրոբլեմներ են ու երբեմն ինչ-որ վարչության պետ «քնում-քնում, հետո զարթնում» ու հրատապ կարգով հարց է ներկայացնում: Ուզում եմ հասկանալ՝ երբ կառավարությունն այս հարցը ներկայացնում էր Աժ խորհրդին, քննարկվե՞լ է, թե ինչով է պայմանավորված նման կարևոր հարցերը «քնել-քնել», նստաշրջաի վերջին օրը ներկայացնել»,- հարցրեց Խաչատրյանը:
Ռուբինյանն էլ նշեց, թե հարցը պետք է ուղղել նախագիծը ներկայացնողին, ոչ թե իրեն:
«Եթե ցանկություն ունենան, կարող են պարզաբանել, ես ընդամենը ֆիքսում եմ», - նշեց Ռուբինյանը: