Հակահարձակման հաջողությունը Պուտինին կստիպի բանակցել. Բլինկեն
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Սպիտակ տունը կասկած չունի ուկրաինական հողերը վերադարձնելու Կիևի հաջողության վերաբերյալ, և ԱՄՆ-ն վճռական է շարունակել առավելագույն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա հաջողության հասնել մարտի դաշտում։
Բլինկենն Ուկրաինային խոստացել է քաղաքական և գործնական օգնության հսկայական նոր փաթեթ, որի մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ կարող է հայտարարվել հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
«Հակահարձակման մեջ հաջողությունը կբերի երկու արդյունք. այն կամրապնդի Ուկրաինայի դիրքերը ցանկացած բանակցային սեղանի շուրջ, և նաև կմեծացնի հավանականությունը, որ Պուտինը վերջապես կկենտրոնանա բանակցությունների վրա՝ դադարեցնելու իր սկսած պատերազմը: Այս իմաստով, հակահարձակումը կարող է իսկապես մոտեցնել խաղաղությանը»,- ասել է Բլինկենը: