Ուկրաինայի զինված ուժերի հարձակումն արդեն սկսվել է․ Մակրոն
Ուկրաինայի զինված ուժերի հարձակումն արդեն սկսվել է և կտևի մի քանի շաբաթ կամ ամիս, այս գործողությունը մանրակրկիտ ծրագրված էր։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ուկրաինական հակահարձակումը սկսվել է մի քանի օր առաջ, այն մանրակրկիտ ծրագրված էր»,- ասել է Մակրոնը։
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի օգնենք իրականացնել այն, որը մենք նախանշել ենք պատերազմի սկզբից՝ պատժել Ռուսաստանին՝ դադարեցնելու իր ռազմական ջանքերը, օգնել Ուկրաինային դիմակայել և հետ վերցնել տարածքները», - հավելել է Մակրոնը։