Թուրքիան ՆԱՏՕ-ից Պատրիոտ հրթիռներ է պահանջում
Հունվարի 29-ին, ժամը 11:45 -12:00 հատվածում Սիրիայում թռիչքներ կատարող ռուսական ինքնաթիռը հատել է թուրքական սահմանը: Տեղեկացնում է sondakika.com կայքը: Թուրքական կողմի պնդմամբ օդաչուին զգուշացվել է անգլերեն և ռուսերեն լեզուներով: Ի տարբերություն հունվարի 29-ի դեպքի, նոյեմբերի 24-ի խոցված ինքնաթիռի օդաչուին զգուշացվել էր միայն անգլերենով:
Թուրքիայի օդային տարածքի խախտումից հետո թուրք ղեկավարները բողոքել են ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, Գերմանիային և սիրիական խնդրում մյուս շահագրգիռ կողմերին: Այսօր արդեն Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն պահանջել է ՆԱՏՕ-ի անդամներից ավելացնել Թուրքիայում Պատրիոտ հրթիռների թիվը: Այժմ Թուրքիայի Ինջիլիք ռազմակայանում գտնվում է միայն Իսպանիային պատկանող Պատրիոտ հրթիռային համակարգեր: