Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
Հասարակություն

«Երևանի ոսկերչական գործարանը» զրկվել է 1,1 մլրդ դրամ պարտքը վերադարձնելուց. ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Երևանի ոսկերչական գործարան» և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունների պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից  հայտնում են, որ 80 տոկոս պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունների միջև 2007թ. հունվարին կնքվել է համագործակցության պայմանագիր, որով «Գնոմոն» ԲԲԸ-ն պարտավորվել է վճարել «Երևանի ոսկերչական գործարան»-ին ունեցած դեբետորական պարտքը: «Գնոմոն» ԲԲԸ-ն մի մասը վճարել է՝ պարտք մնալով 1.092.593.543 ՀՀ դրամ:

«Գնոմոն» ԲԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Է.Գ.-ն, ով, միաժամանակ հանդիսանում է նաև ընկերության բաժնետեր, խորհրդի անդամ, դեբետորական պարտքը չվճարելու համար նախնական համաձայնության է եկել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Գ.Կ.-ի հետ՝ պարտավորությունների վճարման ժամկետները և ՀՀ օրենսդրությամբ այն հետ վերադարձնելուն ուղղված գործընթացը անհիմն երկարաձգելու շուրջ:

Հաստատապես իմանալով քննարկվող պայմանագրի առկայության մասին, օգտվելով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Գ.Կ.-ի նկատմամբ ունեցած իր ազդեցությունից՝ Է․Գ․-ն վերջինիս դրդել է կատարել այնպիսի գործողություններ, որոնցով նախ հետաձգվել է պետական բաժնեմասով ընկերության կողմից դեբետորական պարտքը ստանալուն ուղղված գործընթացը, ապա, հետագայում, ի սկզբանե գիտակցելով նման պայմանագրի բացակայության պայմաններում հայցապահանջը դատարանի կողմից մերժելու հանգամանքի մասին, խոչընդոտել է հիմնավորող պայմանագիրը ընկերության շահերը ներկայացնող անձանց կողմից դատարանում ներկայացնելուն։

Մասնավորապես, Է.Գ.-ն, օրենսդրության պահանջների խախտմամբ, 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության բաժնետերերի կողմից անցկացվող խորհրդի նիստի դրական կարծիքի բացակայության և միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պայմաններում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրենի կամքի վրա ազդելու միջոցով, դրդել է վերջինիս, լիազորություններն անցնելով, կնքել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր:

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ն, ՀՀ պետ գույքի կոմիտեի պահանջով, 2017թ․ մայիսին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության կողմից ընդդեմ «Գնոմոն» ԲԲ ընկերության՝ 1.092.593.543 ՀՀ դրամի բռնագանձման պահանջով։ Ապա «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պաշտոնատար անձանց հետ նա պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հայցապահանջը հիմնավորող, ընկերությունների միջև առկա ակտ-համաձայնագրերի հիմք հանդիսացող պայմանագիրը դատարանին չտրամադրելու շուրջ:

Արդյունքում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության ներկայացուցչի կողմից առաջին ատյանի դատարանին և Վերաքննիչ դատարանին չի տրամադրվել ընկերությունների միջև 2007թ. հունվարին կնքված համագործակցության պայմանագիրը և ներկայացված հայցադիմումի քննության արդյունքում, դատարանի 2018թ. հուլիսի վճռով, մերժվել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պահանջը՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի հիմք հանդիսացող կողմերի միջև կնքված պայմանագիրը հայցվորի կողմից չներկայացնելու և կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելը չապացուցելու հիմնավորմամբ:

2018թ․ հոկտեմբերի 25-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճիռը թողել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրենի կողմից բերված վճռաբեկ բողոքը 2019թ․ հունվարի որոշմամբ թողել է առանց քննության։ Այդ կերպ պետական բաժնետոմսով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբետորական պարտքը ստանալու հնարավարությունից, այլ նաև ծանրաբեռնվել է շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականությամբ։ Այդ կերպ հիմքեր են ստեղծվել հետագայում ընդհանրապես պարտավորության կատարումը անհնարին դարձնելու նպատակով։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Գնոմոն» ԲԲ ընկերության տնօրեն Է.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-ին մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Գ.Կ.-ին՝ 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ին՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):

Պետական բաժնեմասով ընկերությանը պատճառված վնասի վերականգնման իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով մեղադրյալների անշարժ գույքերի նկատմամբ կալանք է կիրառվել։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: