ԱՄՆ-ն Վրաստանին` Հայաստանի հետ սահմանն ամրացնելու համար 10 մլն դոլար կտրամադրի
Վաշինգթոնը հատուկ միջոցներ է տրամադրելու Վրաստանին՝ Հայաստանի հետ սահմանն ամրացնելու համար, այս մասին Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հղում անելով հաղորդում է Gazeta-ն:
Մասնավորապես՝ նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Թբիլիսիում՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանության եւ Միացյալ Նահանգների՝ արտաքին վտանգների նվազեցման գործակալության միջեւ:
Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ Վրաստանի՝ Հայաստանի հետ սահմանին լրացուցիչ աշտարակներ են կառուցվելու, տեղադրվելու են գիշերային հսկման սարքավորումներ, նաեւ սահմանապահ ծառայությունը հագեցվելու է այլ տեխնիկայով եւս:
Այս ծրագրի համար Միացյալ Նահանգները Վրաստանին տասը միլիոն դոլար կտրամադրի: