Ես ԿԸՀ կողմից մերժելու հնարավորություն չեմ տեսնում. Արամ Օրբելյան (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն, առերևույթ խնդիր չեմ տեսել, բայց մանրամասն ուսումնասիրություն պետք է արվի: Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով «ՀայաՔվե» նախաձեռնող խումբը փաստաթղթերի փաթեթին:
Նա նշեց, որ ԿԸՀ-ն կարող է մերժել բացառապես փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ինչ-որ սխալներ գտնելու դեպքում։
«Ես ԿԸՀ կողմից մերժելու հնարավորություն չեմ տեսնում, խնդիրը հաստատելն ու ֆորմալացնելու, ֆորմալ որոշում տալն է»,- ասաց Արամ Օրբելյանը։
Նա նաև նշեց, որ նախատեսվում է սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների շարքում նաև ներառել ևս երկու հանցակազմ՝ Արցախը որևէ այլ պետության կազմում ՀՀ անունից ճանաչելը ևՀայոց ցեղապանության ճանաչումից հրաժարավելը, դրա դեմ ուղղված գործողությունները:
Հիշեցնենք, որ 2018 թվականին ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանել է հստակ ընթացակարգ, ըստ որի քաղաքացիական նախաձեռնությամբ խումբն իրավունք ունի դիմել ԿԸՀ, ներկայացնել օրենքի նախագիծ, ստանալ համապատասխան թույլտվություն և համաքաղաքացիների 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում օրենքի ուժով նախագիծ ներկայացել ԱԺ քննարկման։