21-ամյա Արտակը կալանավորվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 10-ին բաժին է ներկայացել 21-ամյա Արտակ Մ.-ն:
Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: