Մինչև 2026 թվականի վերջ 20 հազար մարդ կվերադառնա Ակնա. Հուսեյնով
Ադրբեջանի կողմից օկուպացրած Ակնայում 6 թաղամաս է կառուցվում և 38 բնակելի շենք:
Այս մասին նշել է Արցախի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը :
«Մինչև 2023 թվականի սեպտեմբեր առաջին բնակելի շենքում կբնակվի 260 ընտանիք, 2023 թվականի վերջին՝ 800 ընտանիք: Բնակչության վերադարձն Աղդամ քաղաք ծրագրվում է սկսել 2024-ի վերջից: Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի ավարտը քաղաք կվերադառնա 20 հազար մարդ»,- ասել է նա: