Վրաստանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն Ադրբեջանի հրշեջ ստորաբաժանումների մասնակցությամբ
Վրաստանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն՝ Ադրբեջանի, Հայաստանի և Մոլդովայի հրշեջ ստորաբաժանումների մասնակցությամբ։ Այս մասիբն տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում տալով Վրաստանի Արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Նշվել է, որ վարժանքները, որոնք կանցկացվեն հունիսի 12-ից 16-ը նախապես պատրաստված սցենարով, կանցկացվեն ԵՄ փորձագետների տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում։
Հաղորդվում է, որ զորավարժությունների նպատակն է համակարգել և կազմակերպել համապատասխան կառույցների հաղորդակցությունը լայնածավալ բնական աղետների ժամանակ։ Նշվել է, որ զորավարժություններին ներգրավվելու են հրշեջ մեքենաներ և ինքնաթիռներ։