Այս ստորագրահավաքով ցույց ենք տալիս, որ իրականում հայ ժողովուրդը դեմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը համարում է, որ սա օրենքով պարտադիր փուլ է, որպեսզի ստորագրահավաքի հիման վրա հետո հնարավոր լինի ԱԺ օրենսդրական նախագիծ ներկայացնել: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Հայաքվե» նախաձեռնության ակտիվին, որի համաձայն ԿԸՀ է հանձնելու ստորագրահավաքի դիմումի փաստաթղթային փաթեթը։
Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է, որ այս գործընթացը պահանջում է ժողովրդի համախմբումը: Նա չի բացառում, որ ԿԸՀ-ն կարող է մերժել փաթեթը, բայց միևնույն ժամանակ կարևոր է համարում այն, որ հարցված 82 %-ը, ովքեր իբր, ըստ հարցման, դեմ չեն, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իրական չեն: Իրականն այն է, որ ստորագրությամբ ժողովուրդը ցույց է տալիս՝ Հայաստանում մեծամասնությունը դեմ է Արցախը կորցնելուն: