Black Sabbath խմբի հրաժեշտի շոուն հետաձգվել է
Black Sabbath խումբը Օզի Օսբորնի հիվանդության պատճառով ստիպված է եղել հետաձգել հրաժեշտի շոուն: Այս մասին տեղեկացնում է rollingstone.ru-ն:
Նշենք, որ The End շրջագայության շրջանակներում ելույթներն Էդմոնտոնում չեղարկվել է համերգը սկսվելուց մի քանի ժամ առաջ, չեղարկվել է նաև Քալգարիում երկուշաբթի օրվա նախատեսված համերգը: Խմբի հայտարարություններում նշվում է, որ Օսբորնի մոտ ախտորոշվել է սինուսիտ:
Հավելենք, որ Black Sabbath-ի անդամները իրենց հերթին խոստացել են շոուի նոր ամսաթվերի մասին մանրամասներ հայտնել՝ երբ դրանք հայտնի դառնան: Հանդիսատեսը կկարողանա այդ համերգներին ներկա լինել գնված տոմսերով: Խմբի շրջագայությունը կվերսկսվի Վանկուվերում: Շրջագայության առաջին փուլը կավարտվի փետրվարի 27-ին՝ Նյու Յորքում: Black Sabbath խումբը կլինի նաև Եվրոպայում, իսկ հետո կվերադառնա ԱՄՆ: