Յուրաքանչյուր խաղացողի համար մանկության երազանք է հաղթել Չեմպիոնների լիգան. Մխիթարյանը նշել է, որ արժանի չէին պարտության
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձե, է Չեմպիոնների լիգայի եզրափակչում իր թիմի կրած պարտությանը` նշելով, որ իրենք արժանի չէին պարտության:
Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք, անշուշտ, արժանի չէինք պարտվելու, և զգացողությունը դեռ շատ դառն է: Յուրաքանչյուր խաղացողի համար մանկության երազանք է հաղթել Չեմպիոնների լիգան, և մեր կամքը հսկայական էր: Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Միլանի «Ինտերը» 0:1 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»: Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ միայն հանդիպման վերջին րոպեներին: