Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ծաղկաձորի ճոպանուղու մոտ կվադրոցիկլները վերածվել են մոխրակույտի
Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գիշերը, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու հարևանությամբ գտնվող տարածքներից մեկում, որտեղ այրվել են կվադրոցիկլներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը՝ նշված հատվածում կայանված են եղել մոտ 7 կվադրոցիկլներ, և բոլորն էլ ամբողջովին վերածվել են մոխրակույտի։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Տեղի ունեցած հրդեհը դիտավորությամբ է կատարվել, թե անզգուշաբար՝ պարզվում է, ինչպես նաև կվադրոցիկլների սեփականատերերի ինքնությունը։