Հայաստանի հավաքականի պաշտպանը մեկնել է Թուրքիա
Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը այսօր ուղևորվել է Թուրքիա Կարագանդայի «Շախտյորի» հետ բանակցություններ վարելու համար, ինչի մասին տեղեկացնում է «Sports.kz»-ն:
Նշենք, որ մինչև վերջերս Արզումանյանը հանդես էր գալիս Պերմի «Ամկարում»: Արզումանյանը 2013-2014 թվականներին հանդես է եկել ղազախական մեկ այլ թիմում՝ «Ակտոբեում»: