Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է Լիոնել Մեսսիին (լուսանկար)
Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է Լիոնել Մեսսիին օդանավակայանում՝ ինքնությունը ստուգելու ժամանակ։
Մեսսին Պեկին է մեկնել իր իսպանական անձնագրով. Չինաստան մուտք գործելու համար այս երկրի քաղաքացիները պետք է վիզա ստանան։ Ֆուտբոլիստն իր հետ չի վերցրել արգենտինական անձնագիրը։
Մեսսիին հաջողվել է ամեն ինչ բացատրել ոստիկանությանը, ֆուտբոլիստին ի վերջո բաց են թողել՝ արագացված վիզա տրամադրելով։
Պեկինում Արգենտինայի հավաքականը հունիսի 15-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Ավստրալիայի հետ։
