Շոլցը Պուտինին կխնդրի հեռանալ Ուկրաինայից
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ծրագրում է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով նրան դուրս բերել զորքերը Ուկրաինայից, գրում է գերմանական BILD հրատարակությունը։
Շաբաթ օրը Նյուրնբերգում Գերմանիայի Ավետարանական եկեղեցու համագումարում ելույթ ունենալով՝ Շոլցն ասել է, որ մտադիր չէ խզել շփումները ՌԴ նախագահի հետ։ Նա հավելել է, որ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո և առաջարկում է մոտ ապագայում դա նորից անել։
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է հասկանալ, որ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումն անհրաժեշտ պայման է արդար խաղաղության հասնելու համար։