Այս տեսանյութը հա ուզում էի հրապարակել, Փաշինյանի կողմից ադրբեջանական քարոզչությանն ի պատասխան. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում ու գրել.
«Այս տեսանյութը հա ուզում էի հրապարակել, Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական քարոզչությանն ի պատասխան։
2014 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի կողմից է հնչել ալիևյան կեղծիքների բացահայտմանն ուղղված այս պորտատեղադրումը՝ կապված 1993 թվականների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հետ։
Անգամ սարսափ երազում չէինք կարող պատկերացնել, որ ադրբեջանական քարոզչական բացիլներով կվարակվի և կդառնա այդ զառազայի տարածող Հայաստանի որևէ ղեկավար։
Նիկոլ Փաշինյանը սահմանեց նաև այդ հակա-ռեկորդը»։