Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան
Հասարակություն

Մինչ կրակելը, նախկին պատգամավոր Քաջիկ Գևորգյանը ծեծել է «Վենետիկյան պալատ»-ի տնօրենի որդուն․ նոր մանրամասներ՝ Արմավիրցի Նովոյի որդու մասնակցությամբ միջադեպից

NEWSPRESS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավոր Արմավիրցի Նովոյի՝ Նահապետ Գևորգյանի՝ նախկին պատգամավոր որդու՝ Քաջիկի Գևորգյանի մասնակցությամբ միջադեպին նախորդող իրադարձություններից։ 

Մենք արդեն հայտնել էինք, որ կրտսեր Գևորգյանը վիճաբանության ժամանակ կրակոցներ է արձակել, ինչից հետո ձերբակալվել է։ 

Եվ այսպես, նշված հրապարակումից հետո, մեր ձեռքի տակ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ մինչ կրակոց արձակելը Քաջիկ Գևորգյանը Կասկադում ծեծի է ենթարկել Մյասնիկյան պողոտայում գտնվող «Վենետիկյան պալատ»-ի տնօրեն Անդրանիկ Աբովյանի որդուն: Դրանից հետո վերջինս իր ընկերների հետ գնացել է Նովոյի որդու բնակության վայրին մոտ գտնվող մի տարածք, մոտավորապես «Յասաման» ռեստորանի մոտակայք՝ Եկմալյան-Արամի փողոցների խաչմերուկ։ Հենց այդտեղ էլ երիտասարդները միմյանց ծեծել են, ինչից հետո էլ Քաջիկ Գևորգյանը կրակել է: 

Դեպքին շուրջ 50 մասնակից է եղել և դեպքի վայր հանդիսացող փողոցն ամբողջովին փակվել է: Տարածքի բնակիչներից NEWSPRESS.am-ին հայտնել են, որ մարդիկ իրենց տների պատուհաններից լուսանկարել ու տեսանկարահանել են կատարվածը:

Հատկանշականն այն է, որ Քաջիկ Գևորգյանը ձերբակալությունից հետո ազատ է արձակվել, և նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Նոր Հայաստանի արդարադատությունը հենց այդպիսին է․ կարելի է կրակել ու ազատ արձակվել, կարելի է լինել պաշտոնյա ու թքել մարդու դեմքին, կարելի է պատերազմ պարտվել, հազարներին զոհել ու չպատժվել, ավելին՝ մնալ իշխանության:

Վերադառնալով Գևորգյանների «քաջագործություններին», ինչպես արդեն նշել ենք, միայն Քաջիկը չէ, որ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության այլ անդամների նկատմամբ։ 

Լուսանկարում Արտակ Գևորգյանը, 2012թ․

Նովոյի մյուս որդուն՝ Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դեռևս տարիներ առաջ, այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 18-ին, ժամը գիշերը 3-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցով Պատվական Հարությունյանի «ԳԱԶ-24» մակնիշի 62ՍՏ 736 պետհամարանիշով ավտոմեքենայով երթևեկելիս, երբ Հարությունյանի ծանոթ Վիրաբ Ասեյանն իր ընկեր Վոլոդյա Խառատյանի հետ միասին իր կողմից վարվող «ՎԱԶ-2106» մակնիշի 13ԼՏ 896 համարանիշի ավտոմեքենայով հանդիպել ու կանգնեցրել է Գևորգյանի կողմից վարվող ավտոմեքենային, Գևորգյանն, իջնելով մեքենայից, Ասեյանի կյանքի, կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, առանց հափշտակելու նպատակի, տիրացել է նրա «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային և այն փախցնելով տեղափոխել ու թողել է հարակից փողոցում:

Այսինքն՝ Արտակ Գևորգյանը մեղադրվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ:

Ըստ դատարանի վճռի՝ Արտակ Գևորգյանը ճանաչվել է հանցավոր ՀՀ քր. օր-ի 183 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ու նա դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով։ Կալանավորման 2 ամիս 29 օրվա ժամկետի հաշվակցման միջոցով ամբաստանյալ Արտակ Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 9 ամիս 1 օր ժամկետով։ Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։

Արտակ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը վերացվել է և նա ազատ է արձակվել դատական նիստի դահլիճից։ 

Հատկանշական է, որ այն ժամանակ Նահապետ Գևորգյանը գործող պատգամավոր էր և ինչ-որ կերպ կարող էր ազդած լինել որդու ազատ արձակման հարցում, սակայն, այժմ տարօրինակ է, որ երկարամյա «նախկինի» համարում ունեցող Նովոյի մյուս որդին նույնպես կարողանում է խուսափել արդարադատությունից։