Արեստովիչը համեմատականներ է տարել ռուս-ուկրաինական պատերազմը 44-օրյա պատերազմի հետ
Խուճապի մի մատնվեք, ադրբեջանական բանակը մեկ օրից ավելի է ներթափանցել հայկական պաշտպանության խորքերը։
Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Օլեքսիյ Արեստովիչը։
«Հիշեցնում եմ, որ ադրբեջանական բանակը յոթ-ինը-տասներկու օր շարունակ խոցել է Ղարաբաղի հայության պաշտպանության առաջին գիծը տարբեր հատվածներում։ Սա պատրաստված պաշտպանություն է և այդտեղ կռվելը կատակ չէ, այլ արյունալի կռիվ է։ Ավիացիան աշխատում է, մեր հրետանին աշխատում է, անօդաչու թռչող սարքեր են աշխատում։ Մենք կճեղքենք ամեն ինչ, կմտնենք օպերատիվ տարածք և կհասնենք ծովին»,- գրել է Ա.Արեստովիչը Twitter-ում։