Օկուպացված Սանասարում ադրբեջանցի զինծառայող է մահացել
Մահացել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայող Ռախիլ Ախմեդովը։
Ըստ տեղեկությունների՝ Ախմեդով Ռախիլը (ծնված 2000 թ.) մահացել է հրազենի հետ անզգույշ վարվելու հետևանքով։
Միջադեպը տեղի է ունեցել Արցախից օկուպացված Սանասարում։ Փաստը հաստատել են Ադրբեջանի զինդատախազությունից։