Կանադայի վարչապետն անսպասելիորեն ժամանել է Ուկրաինա
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չհայտարարված այցով ժամանել է Կիև։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետն Ուկրաինայում է փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդի հետ, ով ծագումով ուկրաինացի է։
Կիևում Թրյուդոն իր այցը սկսել է՝ մասնակցելով Հիշատակի պատի մոտ ծաղկեպսակներ դնելուն, որը նվիրված է ռուս-ուկրաինական պատերազմում զոհվածներին։