Բայդենը հրաժարվում է մեկնաբանել Թրամփի մեղադրանքը
Ուրբաթ օրը ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքը՝ գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ տիրապետման համար, հայտնել է Սպիտակ տունը։
«Ես մեկնաբանություններ չունեմ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները մեղադրել էին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և նրա օգնական Ուոլթ Նաուտային գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման 38 հոդվածներով։