Ղրիմում գիշերը երկու բալիստիկ հրթիռ են խոցել
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ թերակղզու հակաօդային պաշտպանության համակարգերը երկու բալիստիկ հրթիռ են խոցել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Հունիսի 10-ի առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են երկու բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել են ուկրաինական «Գրոմ-2» ՕՏՌԿ-ի կողմից»,- ասվում է հաղորդագրույան մեջ:
Շրջանի ղեկավարը նշել է, որ հարձակման հետեւանքով զոհեր և վիրավորներ չկան։
Նա դիմել է տեղի բնակիչներին՝ խնդրելով պահպանել հանգստություն և վստահել միայն վստահելի տեղեկատվության աղբյուրներին։