«Դե լավ էլի, ապե, դու լավաշը հաստո՞վ ես առնում»․ ՔՊ-ական պատգամավորը՝ պոլիէթիլենային տոպրակների մասին (տեսանյութ)
Եթե պետությունն օրենք է ընդունում, այդ օրենքը չպահպանելն ուղղակի խայտառակություն է։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով ծխախոտի հետ կապված սահմանափակումներին։
«Լինում ա, որ օրենք ենք ընդունում՝ հստակ իմանալով, որ այդ օրենքը չի աշխատելու»,-ասաց ՔՊ պատգամավորը՝ վկայակոչելով պոլիէթիլենային տոպրակների մասին օրենքը։
Երբ նրա գործընկեր՝ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը, նկատեց, թե այդ տոպրակներն ավելի հաստ են, Նարեկ Ղահրամանյանն արձագանքեց․ «Դե լավ էլի, հաստ չեն․ ապե, դու լավաշը հաստո՞վ ես առնում»,- դիմեց նա գործընկերոջը։