Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկովՄեր երկիրը օտարերկրյա դավադրությունների հարթակ չէ. Սիրիայի նախագահԱնտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռՌուսաստանը կասեցնում է մարդկանց և բեռների անցումը եվրոպական սահմանների երկաթուղային անցակետերովԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են«Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2»․ Շարմազանով«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելՄոսկվայի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելԹուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանության մեղադրանքները. ԷրդողանՍկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՄեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համարԱնահիտ Մանասյանը և Էստոնիայի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության ընդլայնումըՄոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ ԶաքարյանՀայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերըԻրանը՝ Ռյուտեի հայտարարությունների մասին. Դրանք աջակցություն են ԱՄՆ-ի հնարավոր հարվածներինՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են «Հայաստան–Գերմանիա համագործակցությունն ու խաղաղության գործընթացը»Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշինՆիդեռլանդներում վտանգավոր նյութի արտահոսքի հետևանքով 14 մարդ է վիրավորվելԱրցախի նախկին ղեկավարների գործով պաշտպանները պահանջել են արդարացման դատավճիռՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. ՍուրենյանԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձըԾննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համարՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցերՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունըՔաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՄովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ ՍպերցյանըԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհՀրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՈւկրաինան Ռուսաստանի ուղղությամբ այսօր գրոհել է 800 անօդաչու թռող սարքերովԱրմավիրում իրավապահները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններԳերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԾիծեռնակաբերդԱճառյան փողոցի շենքերից մեկում 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhըՄեծավանում կասեցվել է պանրի ատադրամասի արտադրական գործունեության առանձին գործոռույթըԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը
Իսրայելը Փաշինյանին հիմար վիճակի մեջ դրեց. «Մոսկովսկի կոմսոմոլեց»
ՊԵԿ պաշտոնյայի անունով կեղծ օգտահաշիվ է բացվելՈւկրաինան օգնություն է խնդրել Ադրբեջանից2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով. ԿԳՄՍՆԹեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե. Մասուդ ՓեզեշքիանՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըՊապիկյանը Ռազմական ակադեմիայում հետևել է սննդի մատուցմանն ու խոսել բնակարանային ծրագրիցԱբովյան քաղաքում «Տաշիր պիցցա»-ի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Հասարակություն

Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա. սոցհարցման տվյալներ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր հրապարկված հերթական սոցիոլոգիական հետազոտությունն, ինչպես լաբորատոր ախտորոշում, կրկին փաստում է Հայաստանի խորքային ճգնաժամը տարբեր ոլորտներում, հատկապես՝ քաղաքական:

Եվ այսպես.

Հայաստանի բնակչության մոտավորապես 82 %-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքի մի մաս:

Սա Նիկոլի ոչ լեգիտիմության հերթական ապացույցն է՝ ի հեճուկս պետական քարոզչամեքենայի կողմից գործադրվող հսկայական ջանքերի:

Հարցվածների 86 %-ը չեն պատկերացնում արցախահայության ապագան Ադրբեջանի կազմում, ինչը նույնպես վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը հերթական անգամ բարձրաձայնում է Արցախի խնդրի՝ նիկոլական տարբերակի լուծման բացառումը:

Կտրուկ իջել են ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված սպասումները:

Եթե հունվար ամսին հարցվածների մոտավորապես 68 %-ից ավելին ունեին դրական սպասումներ, ապա այս չորս ամիսների ընթացքում դրական սպասումներ ունեցող մարդկանց թիվն իջել է մինչև 44:

Նման կտրուկ անկումը պայմանավորված է ԵՄ առաքելության արդյունավետության ապացույցների բացակայությամբ, ակնհայտ քաղաքականացվածությամբ, որը երևում է լրահոսից և բարձրաստիճան չինովնիկների գնահատականներից և Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում գործուն արդյունքների չգոյությամբ:

Հարցումն ապացուցում է, որ հայ ժողովուրդը չի կորցրել նաև իր բարոյական նկարագիրը:

Այսպես ՝

Հարցվածների 72 %-ն արդարացի չի համարում տիկին Գայանե Հակոբյանին կալանավորելու մասին որոշումը՝ ի հեճուկս պետական քարոզչամեքենայի գործադրած ջանքերի:

Հարցվածների մոտավորապես 90 %-ը կարծում է, որ իշխանությունները չպետք է տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնտաժեն «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը:

Կրկին՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի կողմից այդ հուշարձանի և հուշարձանը տեղադրելու փաստի նկատմամբ տիրաժավորված բացասական գնահատականների:

Հարցումն ապացուցում է նաև, որ հայ հասարակությունը խորապես հիասթափված է 2018 թվականի «հեղափոխությունից»:

Եթե 2018-ին հարցվածների 91 %-ը պնդում էր, որ մասնակցել է «հեղափոխությանը», ապա հիմա իրենց մասնակցությունը խոստովանողների թիվն իջել է 34.7 %-ի:

Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար իրական մահախոսական են տվյալները, որոնք ստացվել են՝ «որքանո՞վ է «թավշյա հեղափոխությունն» արդարացրել մարդկանց սպասումները» հարցի շրջանակներում:

Եթե 2018 թ.ի սեպտեմբերին հարցվածների 78 %-ն արդեն կարծում էր, որ սպասումները արդարացվել են, ապա հիմա՝ «սպասումներն արդարացվել են» պնդման կողմնակիցները ընդամենը 25 % են կազմում:

Հարցումը եզրափակվում է Նիկոլ Փաշինյանի գործելաոճի գնահատմամբ:

* Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5 %-ից ավելին դրական էր վերաբերում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8 %:

Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա:

Մնում է՝ սոցհարցումներով արձանագրված հայ ժողովուրդի զայրույթը, դժգոհությունը և արժանապատվությունը վերածվի գործողությունների։

Եվ այստեղ, իհարկե, քաղաքական, մտավոր, հոգևոր վերանախավերն ունեն իրենց բաժին պարտականություններն ու պատասխանատվությունը»։