Հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք վաճառվի սպիտակ տուփերով՝ առանց որևէ նկարի
2024թ. հունվարի 1-ից, ըստ մեր ընդունած օրենքի, Հայաստանում ծխախոտը պետք վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչինչ նկարված չպետք է լինի։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ասաց Բաբկեն Թունյանը։
«ԵԱՏՄ տեխկանոնակարգով սիգարետը պետք է վաճառվի էն վատ նկարներով, որ առողջության համար վտանգավոր է։ Հիմա մենք ի՞նչ ենք անելու՝ գնալու ենք ԵԱՏՄ-ին համոզենք, ասենք, մի երկու տարի էլ մեր էս նույն ռեժիմը պահպանենք, թե՞ ասելու ենք՝ դուք էլ ընդունեք մերը»,- ասաց Թունյանը։
Բացի այդ, նա նշում է, որ ՀՀ ԱԺ-ն բաց տարածքներում ծխելն արգելելու օրենք է ընդունել, բայց որքանո՞վ է բաց տարածքներում պահպանվում այս օրենքը։
«Ես եվրոպական որ երկրում եղել եմ, իսկ վերջին շրջանում քիչ տեղ չեմ եղել, ոչ մի տեղ բաց տարածքում չծխելու օրենք չի եղել։ Հիմա եթե դա մեզ մոտ գործի, որքանո՞վ կնպաստի առողջության պահպանմանը»,- նշեց Թունյանը