ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Արխիվ

Էս երկրում կարելի է շանտաժով զանգել, ասել` դիմում կգրես. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Մարդու իրավունքների 3-րդ պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ անհասկանալի հանգամանքներում ներկայացրած հրաժարականը շարունակում է քննարկման առարկա լինել: Դեռ չմարած կրքերը այսօր վերստին բորբոքվեցին՝ այս անգամ Ազգային ժողովի լիագումար նիստում:

ԱԺ-ում հարցը քննարկվում էր ուրբաթ օրը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կայացած որոշման համատեքստում: Ըստ այդ որոշման՝ ՄԻՊ թեկնածու պետք է առաջադրի հենց պետաիրավական հարցերի հանձնաժողովը:

 

 

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ՄԻՊ հրաժարականը անվանեց աննախադեպ իրավիճակ՝ նկատելով, որ մեկ ամսում պետք է անցկացվի նոր ընտրություն:

Սահակյանին հակադարձելով՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2-րդ պաշտպանը նույնպես հրաժարական է տվել, եւ առաջին պաշտպանի գործունեությունն էլ ավարտվել է որոշակի սկանդալային ֆոնով:

Այնուհետեւ, Փաշինյանը հարց բարձրացրեց. ինչո՞ւ չպետք է ՄԻՊ թեկնածուին առաջադրի ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը:

«Էդ նույնն է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորություն ունենա Ազգային ժողովը, եւ ասեն՝ Կրթության եւ գիտության հանձնաժողովն է առաջադրում թեկնածուին»,- ասաց Փաշինյանը:

Նա փորձեց պարզել նաեւ, թե արդյո՞ք Սահակյանը, կամ նրա գլխավորած պետաիրավական հարցերի հանձնաժողովը փորձել է պարզել Կարեն Անդրեասյանի հրաժարականի պատճառը:

«Քանի որ 3 օմբուդսմենների հետ կապված խնդիր ունենք, դուք, ինչպես պնդում եք, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտով մտահոգված հանձնաժողով, ընդհանրապես հետաքրքրվե՞լ եք. լավ, ի՞նչ տեղի ունեցավ էս Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Որովհետեւ այնտեղ խոսակցություններ են գնում, որ ինչ-որ հարկադրանքներ են կիրառվել, ստիպել են մարդուն, խոսակցություններ կան շանտաժի մասին, եւ այդ ամենը կապվում է կոնկրետ մարդու անվան հետ: Խոսքը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մասին է: Հիմա եթե Ազգային ժողովը՝ երկրի բարձրադիր օրենսդրական մարմինը, կարող է մի պաշտոնյա նշանակել, եւ հաջորդ պահին որեւէ երկրում դեսպան զանգի ասի՝ շուտ-շուտ հրաժարական տուր …Մենք չպիտի՞ էս ինստիտուտների աշխատանքը հասկանանք, ի վերջո: Էս ի՞նչ է կատարվում: Եվ որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ խնդրում եմ ասեք. եթե հանկարծ պարզվի, որ այդ լուրերը իրականությանը համապատասխանում են՝ այստեղ քրեական հանցակազմ չկա՞: Ի վերջո մարդու իրավունքների պաշտպանը անձեռնմխելի, օրենքով սահմանված ինստիտուտի ղեկավար է. ի՞նչ է նշանակում նրան հարկադրել, որպեսզի նա հրաժարական տա բեմի հետեւում, ինչ-որ կուլիսներում: Էստեղ հանցակազմ չկա՞ եւ չե՞ք կարծում, որ իրավապահ մարմինները պետք է քննեն գործը: Մարդու իրավունքների պաշտպանին զանգել, սպառնալ, ասել առավոտ դիմո՞ւմ կգրես»,- հետաքրքրվեց Փաշինյանը:

ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց: