Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված չէ Մոսկվայից և Պուտինից. Ստոլտենբերգ
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված չէ Մոսկվայից և Պուտինից: Պուտինը վետոյի իրավունք չունի դաշինքի ընդլայնման վրա:
Այս մասին նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք միաձայն որոշեցինք, որ միայն Ուկրաինան և կազմակերպության անդամները պետք է որոշեն, թե երբ է Ուկրաինային պաշտոնապես հրավիրելու որպես ՆԱՏՕ-ի անդամ: Եվ դա ոչ մի կերպ կախված չէ Մոսկվայից և Պուտինից: Նա իրավունք չունի վետո դնել ՆԱՏՕ-ի ընդլայնման վրա: Որովհետև եթե Ուկրաինան դադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական եվրոպական պետություն, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցության քննարկումն անիմաստ կդառնա»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։