Հրանտ Մարգարյանի բարի լուրը` դաշնակներին
Newspress.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նախատեսվում է Սերժ Սարգսյան և Հրանտ Մարգարյան հանդիպումը, որի ընթացքում վերջնականապես հստակեցվելու են Դաշնակցության նախարարության պորտֆելների հարցը:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ըստ երևույթին, ինչպես միավորվել են, այնպես էլ բաժանվելու են: Գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը կնշանակվի Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, իսկ Արմեն Երիցյանին կմնա միայն արտակարգ իրավիճակների նախարարության պորտֆելը:
Քննարկվում է Արծվիկ Մինասյանին տալ կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, կամ էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պորտֆելը:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ամենայն հավանականությամբ, Բելգիայում կնշանակվի դեսպան: ՀՅԴ նախարարական երրորդ պոտֆելի վերաբերյալ դեռ համաձայնեցում չկա: