Կալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվում
Մշակույթ

Ովքեր և ինչպես պետք է պատասխան տան Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում հողամասի վաճառքի հետ կապված սկանդալի համար (լուսանկարներ)

Դեռևս 2019 թվականին, երբ NEWSPRESS.am-ը բարձրաձայնեց հայ միաբանների կողմից իրականացվող գաղտնի գործարքների մասին, իսկ ավելի կոնկրետ այն մասին, որ Հրայր Պարետը գաղտնի վաճառում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հողերը, շատերն անլուրջ վերաբերվեցին խնդրին, մյուսները՝ թերահավատորեն, իսկ ոմանք պարզապես մնացին անհաղորդ:

Դեռ այն ժամանակ մեզ հայտնի դարձավ, որ Իսրայելի իշխանությունների հետ մութ գործարք է եղել և, փաստորեն, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միաբան հայր Պարետ Երեցյանի ձեռամբ, տեղի է ունեցել հողերի վաճառք՝ հայ պատրիարքարանին զրկելով այդ կալվածքների նկատմամբ սեփականության իրավունքից։

Ինքը՝ Պարետ Երեցյանը, ով պատրիարքարանում պատասխանատու է անշարժ գույքի կառավարման համար, պնդում էր, թե՝ հողերը ոչ թե վաճառել, այլ վարձակալությամբ է տվել:

Ավելին, նա պնդում էր, թե իբր հետ կստանա ոչ միայն հողը, այլև դրա վրա կառուցված հյուրանոցի շենքը, որն այն ժամանակ պատրաստվում էին կառուցել՝ «վարձակալած հողի» վրա՝ բիզնես շահ հետապնդելով:

Մեր տեղեկություններով՝ հայազգի մեծահարուստներից մեկը, ստանալով պատրիարքարանի կալվածքները գաղտնի վաճառելու մասին որոշակի տեղեկություններ, փորձել է իր սեփական միջոցներով ներդրումներ անել այդ կալվածքներում, որպեսզի դրանք չկարողանան վաճառել հրեաներին և դրանք շարունակեն մնալ պատրիարքարանի սեփականությունը, սակայն դա նրան չի հաջողվել, որովհետև պատրիարքարանում նրա համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծել։

Ինչևէ, այսօր ունենք այն, ինչ ունենք...

Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական հոգևոր եղբայրության անդամները գործարքից անց են իմացել, որ պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երեցյանը փաստաթուղթ են ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալության տալու մասին։

Պայմանագրի կողմ է դարձել Սիդնեյում գրանցված «Aurora Care» ընկերության սեփականատեր, ազգությամբ հրեա Դենիել Ռուբինշթեյնը, որը կրկնակի քաղաքացիություն ունի (Ավստրալիայի և Իսրայելի)։

Տարածքը, որի մասին մատնանշվում է, նախատեսված է եղել որպես ավտոկայանատեղի:  Սա Հին քաղաքի ամենախոշոր վճարովի, եթե ոչ միակ կայանատեղին էր։ Այստեղ կարող էր միաժամանակ մինչև 180 ավտոմեքենա տեղավորվել (ընդհանուր մակերեսը 6 624 քառակուսի մետր է)։

Մի խոսքով՝ տեղի է ունեցել հանցագործություն, որն ամրագրված է պայմանագրով, ու այդ պայմանագիրը չեղարկելու համար, ըստ որոշ տեղեկությունների, հարկավոր է 120 մլն դոլար և լավ իրավաբան (ինչը, գոնե այս պահին, անհնար է տարբեր պատճառներով):

Այս թիվը հնարավոր է ֆանտաստիկ թվալ, բայց այստեղ սխալմունք չկա։ Երուսաղեմի պարսպից ներս մեկ քմ հողի գինն իսկապես թանկ է։ Իսկ «Կովերու պարտէզ»-ում, շատ  ավելին է այն:

Հարկ է նշել, որ Սուրբ Հակոբ միաբանության 12 անդամ, 2021 թվականի հոկտեմբերի 27-ին, պաշտոնական հաղորդագրություն հրապարակեցին, որը դատապարտում է «Կովերուն Պարտէզ»-ը վարձակալությամբ հանձնելու որոշումը: Նրանք կնքված գործարքն ապօրինի են անվանել և պահանջել պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ստորագրել դրա ներքո.

Դրանից մեկ շաբաթ անց էլ նույնատիպ բովանդակությամբ բաց նամակով հանդես եկան նաև Արգենտինայի, Շվեյցարիայի, Վատիկանի և ԱՄՆ-ի հայոց թեմերի առաջնորդները: Արքեպիսկոպոսները պահանջում են, որ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անմիջապես հետ կանչի պայմանագրի տակ իր դրած ստորագրությունը։

Սակայն խնդիրը հայտարարություններից այն կողմ չանցավ:

Եվ միայն վերջերս, երբ «Օձի լեզու» հաղորդաշարի տղաները գնացին խնդրի հետքերով, ի վերջո Երուսաղեմի Հայոց պատրիարքության միաբան Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանը կարգալույծ հռչակվեց և վտարվեց:

Պատրիարքությունն այդ մասին հայտարարությունն էր տարածել Դիվանատան բլանկով և կնիքով։

 

Նախ, պետք է նշել, որ հողերը վաճառած Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանին միայն կարգալույծ անելով ու պարզապես եկեղեցուց վտարելով՝ հարցը չի լուծվում: Նրան հարկավոր էր նաև որոշակի պատասխանատվության ենթարկել:

Նա, ամենաքիչը, պետք է ներկայացվեր Իսրայելի ոստիկանություն, խարդախ գործարքի մասին պետք է տեղեկացվեր ԱՄՆ դեսպանատանը, հարկավոր էր նաև դիմել Կենտրոնական հետախուզության վարչություն՝ փողերի լվացման ենթադրյալ հանցագործության կատարման մասին, գործված Պարետ Երեցյանի կողմից, որպեսզի սկսվի համապատասխան հետաքննություն, քանի որ Պարետ Երեցյանն ունի ամերիկյան քաղաքացիություն։

Իսկ վերջին հաշվով էլ, չպետք է մոռանալ, որ այս մութ գործարքի մեջ միայն Պարետ Երեցյանը չէ ներգրավված, մինչդեռ կարգալուծության որոշումը կայացվում է միայն Պարետ Երիցյանի նկատմամբ։ Այս պատմության մեջ ներգրավված են նաև Նուրհան Մանուկյանը և արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանը, որոնց ևս պետք է պատասխանատվության ենթարկել:

Հ.Գ. NEWSPRESS.am-ի բացառիկ տեղեկություններով՝ հայր Պարետ Երեցյանի ապօրինությունները կալվածքները գաղտագողի վաճառելով չեն ավարտվում. նա մեղադրվում է մանկապղծության ու էլի մի քանի խարդախ գործարքների մեջ, որոնց մասին առաջարկում եմ ընթերցել հետևյալ հղմամբ:

Արմինե Մկրտումյան