Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև առկա խնդիրները
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև։
Արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, առկա որոշ խնդիրներ և դրանց լուծման հարցեր։
Նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները և շփումները երկու երկրների համապատասխան կառույցների միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։