Բայդենը և Սունակն ազդանշան են ուղարկում Պուտինին. մենք երկար տարիներ կաջակցենք Ուկրաինային
Ռուսաստանի իշխանությունները չեն կարող հույս դնել Արեւմուտքի հոգնածության վրա՝ Ուկրաինային աջակցելուց, Վաշինգտոնում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Որքան շատ մենք կարողանանք աջակցել Ուկրաինային, այնքան ավելի ուժեղ ազդանշան կուղարկենք Պուտինին, որ անիմաստ է սպասել, թե մենք կհոգնենք», - ասել է Սունակը:
Ջո Բայդենը նաև ասել է, որ մտադիր է Ուկրաինային ապահովել երկարաժամկետ անվտանգություն՝ այս պատերազմից հետո ապագայում ագրեսիան կանխելու համար:
«Կարծում եմ, որ մենք իրականում ունենք միջոցներ Ուկրաինային աջակցելու համար այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», - հավելել է Բայդենը: