Պետդեպարտամենտը Հայաստանին մեղադրել է Ռուսաստանին օգնելու մեջ
Ռուսաստանին հաջողվել է վերականգնել հիմնական էլեկտրոնային բաղադրիչների ներմուծման ծավալը՝ չնայած պատժամիջոցներին։ Երկրում առանցքային միկրոչիպերի և էլեկտրոնիկայի ներմուծումը վերադարձել է նախապատերազմյան մակարդակին, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Ջիմ Օ՛Բրայենը, գրում է Politico-ն։
Խնդիրն, ըստ Օ'Բրայենի, այն է, որ եվրոպական ընկերությունները նյութեր են վաճառում այլ երկրների, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին:
«Այս տարվա սկզբին Ռուսաստանը կարողացավ ներմուծել էլեկտրոնիկայի որոշ հիմնական տեսակներ մոտավորապես նախապատերազմական մակարդակներով»,- ասել է Օ'Բրայենը՝ նկատի ունենալով չիպերը, պրոցեսորները:
Նա նշել է, որ այդ բաղադրիչները շատ կարևոր են ժամանակակից զենքի արտադրության մեջ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հայտնաբերել է հինգ երկիր, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցները՝ Թուրքիան, Ղազախստանը, Վրաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը։