Ռուսական վերնախավը կասկածում է Ուկրաինայի պատերազմում Պուտինի հաղթանակին․ Bloomberg
Ռուսական վերնախավը կասկածում է Ուկրաինայի պատերազմում Պուտինի հաղթանակի հնարավորությանը։ Ըստ Bloomberg-ի՝ նույնիսկ նրանք, ովքեր աջակցում են լայնամասշտաբ ներխուժմանը և ցանկանում են ակտիվացնել պայքարն Ուկրաինայի դեմ, հիասթափված են Ռուսաստանի հեռանկարից։
Հրատարակությունը նշում է, որ ռուսական քաղաքական և բիզնես էլիտայի շատ ներկայացուցիչներ հոգնել են պատերազմից և ցանկանում են, որ այն դադարեցվի, թեև կասկածում են, որ Պուտինը կդադարեցնի մարտերը։