Ամոթ չունենալն ավելի վտանգավոր է, քան անասունը կամ կատաղած շունը․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Մենք ունենք ամոթի զգացումը կորցրած հասարակության անդամներ, ովքեր չունեն բանականություն և կարգավորվում են բնազդով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով այն քաղաքացիներին ու մասնավորապես զոհվածների ծնողներին, ովքեր իրենց դռան շեմից ներս են թողնում Աննա Հակոբյանին ու Նիկոլ Փաշինյանին, կամ նրանց հետ հաց կիսում։
Ըստ Փոստանջյանի՝ ամոթ չունենալն ավելի վտանգավոր է, քան անասունը կամ կատաղած շունը։
«Սրանք կորցրել են ամոթը։ Բա դու մայր ե՞ս, ո՞նց կարող ես քո երեխային սպանողի հետ հաց կիսել կամ նստել նրա հետ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Ըստ նրա՝ այս պարագայում չի ներվում նման հոգեբանություն ունեցող մայրը, եթե անգամ նա մի խուլ գյուղի բնակիչ է։