Քացով, լոմով ջարդում են մեր դռները, մտնում տուն․ Ֆիրդուսիի բնակիչները բողոքի ակցիա են անում (տեսանյութ)
Գույքահարկն ավելացրին, ասեցինք՝ դե պետություն է, ասում են, ուրեմն պետք է, սուս ու փուս վճարում ենք, իսկ հիմա չեն ընդունում մեզ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Ֆիրդուսիի բնակիչները, ովքեր վաղ առավոտից կառավարության մոտ էին, իսկ այնուհետև դատախազության դիմաց պահանջում էին հանդիպում պատկան մարմինների հետ։
«Քացով, լոմով ջարդում են մեր դռները, մտնում տուն, իսկ հիմա եկել ենք, չեն ուզում ընդունել։ Ի՞նչ ենք ուզում, հո իրենց տուն չենք ուզում մտնել, եկել ենք մեր տների հարցը լուծենք»,- նշեցին Ֆիրդուսիի բնակիչները։
Մանրամասները՝ տեսանյութում