Սորոսի փողերով վիզը հաստացրած Պետրոսն ի՞նչ իմանա հայրենիքն ի՞նչ է, Արցախն ի՞նչ է, հայ լինելն ի՞նչ առաքելություն ունի. Թերեզա Մխիթարյան
Բարերար Թերեզա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հ1-ի Պետրոսը մեղադրում է Եկեղեցուն «ընդդիմությանը» աջակցելու մեջ:
Պետրոսին պետք է փոխանցել, որ մեր ՄԱՅՐ Եկեղեցին ոչ թե «ընդդիմության կողմից է», այլ Հայաստանի ու հայերի կողմից է, ի տարբերություն իր թրքահպատակ տերերի:
Բայց Սորոսի փողերով վիզը հաստացրած Պետրոսը (կինը հայտնի սորոսական գրանտակեր էր, հիմա` Կրթության նախարար) ի՞նչ իմանա Հայրենիքը ի՞նչ է, Արցախը ի՞նչ է, հայ լինելը ի՞նչ առաքելություն ունի:
Փողի դիմաց Հայրենիքը վաճառողների ուղեղը աշխատում է տերերի պատվերը լավ կատարելու ուղղությամբ: Ծախվածները ու դավաճանները խիղճ ու հոգի չունեն՝ հոգին փողի ու փտած պաշտոնի համար վաճառել են, իսկ խիղճն էլ իրենք են սպանել, որովհետև խանգարում է ուրիշի թելադրանքով հանգիստ ապրել... Արդյունքում, նման մարդը դառնում է անամոթ ու նյութապաշտ, ընդունակ ամեն ստորության»: