Հարցաքննությունն ինտերվյու չէ, որպեսզի որոշեմ՝ տա՞մ, թե՞ չտամ․ Ավանեսյանը՝ «Քովիդի» գործի մասին
Քովիդյան գործին անդրադառնալով՝ ես մի քանի անգամ նշել եմ, որ հարցաքննությունն ինտերվյու չէ, որպեսզի որոշեմ՝ տա՞մ, թե՞ չտամ։ Չեն հրավիրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երբ կարիքն առաջանա, երբ քննիչները դրա անհրաժեշտությունը կտեսնեն՝ կհրավիրեն։ Ես էլ, իհարկե, կներկայանամ, կտամ բացատրություններ։ Ես հանրային կերպով միշտ էլ եղել եմ թափանցիկ։ Թե ինչի վրա են գումարները ծախսվել, ինչպես ես միշտ պատասխանել եմ հարցերին՝ թե՛ Ազգային ժողովում, թե՛ լրագրողների հետ զրույցների ժամանակ»,- նշեց Ավանեսյանը։