Վահան Շիրխանյանի գործով երկու միջնորդություն է ներկայացվել
Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված խմբի հետ համագործակցության մեղադրանքով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպաններն այսօր երկու միջնորդություն են ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին:
Միջնորդություններից առաջինը վերաբերում է Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելուն, իսկ մյուսը` խափանման միջոց կալանքը փոխելուն:
Ըստ Շիրխանյանի փաստաբանների` նրա առողջական խնդիրը կապված է ոտքի երակի տրոմբի հետ:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը կալանավորվել է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին: Նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Առաջադրված մեղադրանքում Շիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Սույն գործը քննվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում: